Կայքից օգտվելու պայմանները
Սույն կայքից օգտվելու համար նախապես պետք է ծանոթանալ և համաձայնել ներքոհիշյալ պայմաններին.
1. Հայաստանի բանկերի միությունը մուտքի թույլտվություն է տալիս լիազորված օգտագործողներին* այցելելու կայք և օգտվելու կայքում տեղակայված նյութերից օգտագործողի անձնական, ոչ առևտրային օգտագործման նպատակով. Օգտագործողներն իրավունք չունեն վաճառել կամ վերաբաշխել կայքում տեղակայված նյութերից որևէ մեկը: Սույն կանոնների խախտման հետևանքով հասցված վնասի դեպքում տվյալ օգտագործողներն պատասխանատվության կենթարկվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- *Լիազորված օգտագործողներ: «Լիազորված օգտագործողներ» ասելով նկատի ունենք (1) բանկային համակարգի մասնագետներին, ֆինանսիստներին, տնտեսագետներին, (2) մասնագիտացված ինստիտուտների, համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների աշխատակիցներին:
2. Կայքը սպասարկվում է Հայաստանի բանկերի միության կողմից: Կայքի նյութերում եղած մեկնաբանությունները, եզրակացությունները, կարծիքները պատկանում են տարբեր հեղինակներին և ոչ Հայաստանի բանկերի միությանը (եթե նշված չէ այդ մասին):
3. Հայաստանի բանկերի միությունը բացառիկ իրավունք է վերապահում իր հայեցողությամբ փոխել, սահմանափակել կամ դադարեցնել կայքը, կամ հեռացնել որևէ նյութ ցանկացած առումով:
4. Հայաստանի բանկերի միությունը իրավունք է վերապահում իր հայեցողությամբ մերժելու ցանկացած օգտագործողի գրանցումն առանց ծանուցման:
Հայաստանի բանկերի միությունը չի երաշխավորում կայքում տեղ գտած այլ կայքերը և պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղակայված տեղեկատվության համար: Միությունը որևէ քայլ չի ձեռնարկել այդ կայքերի տեղեկատվության ճշգրտությունն և արժանահավատությունը հաստատելու համար:
Միությունն երաշխավոր չի հանդիսանում նաև այդ կայքերից օգտվելու դեպքում օգտագործողից պահանջվող անձնական տեղեկատվության անվտանգության համար:
Այդ կայքերից օգտվելու դեպքում Դուք կարող եք ձեռնարկել Ձեր անվտանգության ապահովմանն ուղղված ցանկացած անհրաժեշտ և նպատակահարմար քայլ:
Հայաստանի բանկերի միությունը ոչ մի պարագայում պատասխանատվություն չի կրում օգտագործողի` UBAnk էլեկտրոնային ֆինանսական գրադարանի միջոցով այլ կայքերից օգտվելու հետևանքով կրած վնասի համար, որը կարող է վերաբերել վճարված գումարի կորստին, տեղեկատվական բազայի կորստին, գնված տեղեկատվական բազայում տեղեկատվության բացակայության և այլ վնասներին:
Այդ կայքերը չեն կառավարվում UBAnk էլեկտրոնային ֆինանսական գրադարանի գաղտնիության քաղաքականությամբ. նման կայքերից օգտվողները պետք է ուշադիր ընթերցեն և հետևեն այդ կայքերի գաղտնիության քաղաքականությանը: