“UBAnk” էլեկտրոնային գրադարանի մասին
Գրադարանում ընդգրկվել են բանկային գործի, միջազգային ֆինանսների, ներդրումների և արժեթղթերի շուկայի, ֆինանսների կառավարման, ֆինանսական կարգավորման վերաբերյալ գրքեր:
Ֆինանսաբանկային ոլորտի գրականության պակասը Հայաստանում իրական խոչընդոտ է հանդիսանում պրոֆեսիոնալ զարգացման համար: UBAnk-ն էլեկտրոնային ֆինանսական գրադարանում ներառված նյութերը նախատեսված են ինչպես ոլորտի պրոֆեսիոնալների, այնպես էլ սկսնակների համար` համակարգը միջազգային և ազգային մակարդակներով խորությամբ ուսումնասիրելու և հասկանալու համար:
Այն կարևորագույն գործիք է նաև ֆինանսաբանկային համակարգի այն աշխատողների համար, ովքեր իրականացնում են հետազոտություններ և համակարգային վերլուծություններ և ձգտում են դասվել տվյալ ֆինանսական կառույցի անգնահատելի աշխատակիցների շարքին: