Մանրամասն որոնում








Հրատարակման ամսաթիվը
Նյութերի տեսակները
Ոլորտները
Փակել







Մուտք


Մոռացե՞լ եք գաղտնաբառը
Գրանցվե՜ք գրադարանի բոլոր գրքերին մուտք ունենալու համար
Տեսակը
Ուսուցողական նյութեր /

Ապագայի պլաններ, խնայողություններ և ներդրումներ
Ֆինանսական Ոլորտի Զարգացման Ծրագիր (ԱՄՆ ՄԶԳ)
Հրատարակման տարեթիվ: 2009
Էջերի քանակը: 27

Այս գրքույկը կարդալով, մենք
  • Որոշակի պատկերացում կկազմենք խնայողությունների և ներդրումների մասին:
  • Կիմանանք, որ լրացուցիչ եկամուտներ ստանալու համար անհրաժեշտ է տնտեսել վաստակած գումարների մի մասը և հաշվենկատ ներդրումներ կատարել:
  • Կիմանանք թանկարժեք մետաղներում, զարդեղենում, բանկային ավանդներում, արտարժույթում, անշարժ գույքում, հնաոճ իրերում, արժեթղթերում և այլ ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորությունների ու առանձնահատկությունների մասին:
  • Կհամոզվենք, որ տնտեսած փողն աշխատեցնելու միջոցով լրացուցիչ եկամուտ ստանալու լավագույն եղանակներից մեկն արժեթղթերում ներդրումներ կատարելն է, ինչը կարող է ապահովել պարբերական տոկոսային եկամտով, ներդրված դրամագլխի աճով կամ երկուսը միասին:
  • Որոշակի գաղափար կկազմենք այն մասին, թե որ արժեթղթերում և ինչպես ներդնել խնայված միջոցները:
  • Որոշակի տեղեկատվություն կստանանք այն մասին, թե ինչպես ստուգել և ընտրել ներդրումային գործիքներն ու ներդրումային ծառայություններ առաջարկող կազմակերպությունները, որպեսզի չդառնանք կեղծիքի կամ սխալների զոհ:
 
Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մեր ներդրումներն անպայման մեծ կարողություն կբերեն մեզ: Սակայն, եթե սովորենք խնայողությունների և ներդրումների հիմունքները, ապա սկզբունքորեն կարող ենք նաև դառնալ հաջողակ ներդրող, ձեռք բերել լրացուցիչ եկամուտներ և վայելել մեր տնտեսած միջոցների ներդրման և կառավարման դրական արդյունքները:


ԲեռնելԱվելացնել գրապահարանում
Ձեզ կհետաքրքրի նաև