Տեսակը / Ներդրումային բանկային գործ (հայերեն թարգմանություն) Հրատարակման տարեթիվ: 2009 Հրատարակիչ: John Wiley & Sons, Inc. Էջերի քանակը: 716 Ֆինանսական աշխարհի շարունակական զարգացման արդի պայմաններում հուսալի տեխնիկական հիմքը դառնում է հաջողության արդյունավետ գործիք: Սակայն, հավանաբար, արդի աշխարհի սրընթաց բնույթն է պատճառը, որ ոչ ոք ի վիճակի չէ ժամանակ հատկացնել գնահատման` կորպորատիվ ֆինանսիստի աշխատանքի այդ կենսական աղբյուր հանդիսացող ոլորտի, պատշաճ կերպով ու համակարգված ներկայացման համար: Ցանկանալով ինչ-որ կերպ լրացնել այդ բացը, մենք գրել ենք այս գիրքը, որի անհրաժեշտությունն զգացինք, երբ մեր դժվարին ճանապարհն էինք անցնում դեպի Վոլ Սթրիթ: “Բանկային Ներդրումային Գործունեություն՝ Գնահատում, Փոխառությամբ համագնում (LBOs) և Միաձուլումներ և կլանումներ” գիրքը մատչելի է և հեղինակավոր, քանի որ գրվել է բանկերի ներդրումային մասնագետների կողմից, ովքեր բացատրում են, թե ինչպես իրականացնել բուն գնահատումը ֆինանսական ոլորտում: Այն լրացնում է ժամանակակից ֆինանսական գրականության զգալի մի բաց՝ հիմնականում կենտրոնանալով գործնական կիրառության և ոչ թե տեսական նյութի վրա: Թողնելով հիփոթեքային ճգնաժամն անցյալում և սահմանափակելով ու խստացնելով վարկավորման գործընթացը, ֆինանսական աշխարհը վերադառնում է գնահատման հիմքերին և որոշիչ (խիստ) դյու-դիլիջնսի (ստուգումների) իրականացման հիմունքներին` կապված միաձուլումների և կլանումների, կապիտալի շուկայի և ներդրման հնարավորությունների հետ: Այս գործընթացը ենթադրում է ռիսկերի կառավարման ավելի իրատեսական կանխատեսումների կատարում, ինչպես նաև մեծաքանակ գնահատման այնպիսի գործիքների օգտագործում, ինչպիսիք են` կանխատեսվող ֆինանսական արդյունքը, հաշվարկային (դիսկոնտավորման) դրույքները, համեմատելի ընկերությունների վերլուծությունը, ֆինանսական լծակների կիրառման մակարդակները և ֆինանսական պայմանները: Մինչդեռ գնահատումը զգալիորեն բաղկացած է «գնահատման արվեստից». բացի ժամանակով փորձված «գիտությունից», արվեստի մասը մշտապես զարգանում է շուկայի զարգացումներին և պայմաններին համընթաց: Այս իմաստով` մերը գիրքը, բացի գնահատման հիմք հանդիսացող տեխնիկական հիմունքները մանրամասնելուց, շոշափում է առանձին թեմաներ, որոնցում ներառվել են ողջամիտ դատողություններ և տեսանկյուններ: Մուտք` ընթերցման միջավայր Գրանցում Հակիրճ ծանոթություն | Ձեզ կհետաքրքրի նաև |